Գրականություն, 17.11.2022

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները։

Մխիթար Սեբաստացին հայտնի է որպես Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Նա իր 8 աշակերտների հետ հիմնում է միաբանությունը, որտեղ քարոզում է կաթոլիկություն ։ Միաբանության գործողություններից էր՝ թարգմանչությունը, կատարել են բազում թարգմանական աշխատանքներ, հրատարակել են հայկական գրականության և բանասիրական աշխատանքներ, հիմնել են հայկական դպրոցներ այն քաղաքներում, որտեղ բնակվում էին հայեր։ Մխիրար Սեբաստացին նաև եկեղեցի է կառուցել, բացել է դպրոցներ, որոնք համալսարաններ են կոչէել, հիմնել է մատենադարանը և հրատարակել 50 գիրք, որոնցին 14-ի հեղինակը հենց ինքն է։ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն աշխարհաբարի քերականության«Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» հեղինակն է։ Առաջին մասը թրքախոս հայերին հասկանալի լինելու համար շարադրել է թուրքերեն, իսկ երկրորդը՝ հայերեն: Հայագիտության մեծ ներդրում է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը։

Մխիթարյան միաբանության դերը շատ մեծ է ոչ միայն գրական այլ նաև տպագրության ոլորտում:Մխիթարյան դպրոց սովորելու էին գալիս բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրերից,պատրաստվում էին հմուտ թարգմաիչներ,սսովորում էին ինչպես հոգևոր այնպես էլ աշխարհիկ մարդկանց զավակներ ,այստեղ սովորում էին մաև բազմաթիվ այլ ազգի ներկայացուցիչներ։

.

2)Մխիթար Սեբաստացու անունը կրող միաբանությունը, հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում, մեծ գործեր է կատարել Վենետիկում և Վիեննայում։ Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։ Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ից շատ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության համարյա բոլոր հայտնի դեմքերի` Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալուևայլոց երկերը։ Մխիթարյանների գրականն և բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։1 749 թվականին լույս է տեսել Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին  հայերեն բառարանը։

….

Մխիթար Սեբաստացին մեծ հետք է թողել հայոց պատմության մեջ:Նրա անունով է կոչվել նշանավոր Մխիթարյան միաբանությունը։ Հայ տնագրության մեջ մեծ է Մխիթարյան միաբանության դերը։Հրատարակվեց Մ.Սեբաստացու կազնած քերականությունը ,որը գրված էրթուրքախոս դարձած հայերին հայոց լեզու սովորեցնելու համար:

Оставьте комментарий